Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պիտի ծնվե՞ն օրենքով պարտադրված աղջիկները. զրույց

Պիտի ծնվե՞ն օրենքով պարտադրված աղջիկները. զրույց

Այսօր ԵԽԽՎ-ն առաջարկել է Հայաստանի օրենսդրին քննարկել չծնված երեխայի սեռը ծնողներին ասելն արգելելու մասին օրենքը։ Թեման «Հորիզոն» լրատվականի տաղավարում քննարկել են հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանն ու «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։ Եվրոպացիներն, ըստ Աբրահամյանի, կասկածում են, որ ճիշտ համամասնությունը խախտվում է, քանի որ ծնողները, նախապես իմանալով երեխայի սեռը, ավելի հաճախ են դիմում արհեստական վիժեցման՝ չցանկանալով աղջիկ երեխաներ ունենալ։

Արմեն Դուլյանի դիտարկմամբ՝ ԵԽԽՎ-ի այս առաջարկը կարող է համարվել մարդու իրավունքների խախտում, քանի որ մարդն իրավունք ունի իմանալու, թե ինչ սեռի երեխա է պատրաստվում ունենալ։

«Արգելելը սխալ է՝ոչ թե մարդու իրավունքների խախտման տեսանկյունից (իհարկե, խախտվում են մարդու իրավունքները), այլ՝ գործնական նկատառումներից ելնելով։ Վերցնենք հայաստանյան իրականությունը, եթե օրենքը բժիշկներին արգելի ասել սեռը, դա կբարձրացնի կոռուպցիոն ռիսկերը։ Որովհետև այն ծնողները, որ պատրաստ են աբորտի դիմել, քանի որ սեռը աղջիկ է, նրանք պատրաստ են դիմել նաև այլ քայլերի։ Բայց եթե նույնիսկ, այնուամենայնիվ, պատկերացրու, որ այս ընտանիքում ծնվում է օրենքով պարտադրված աղջիկ, բայց՝ ոչ ցանկալի…»,- նշեց Աբրահամյանը։

Բանախոսները հիշեցին, որ ԵԽԽՎ «Հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների» հանձնաժողովն ասել էր, որ պետությունները պետք է պարտադիր օրենքով արգելեն սեռն ասելը։ Սակայն իրականում «աղջիկը մեղավոր չի, որ նա ծնվել է կամ պատրաստ է ծնվել աղջիկ։ Դրա համար ուղղակի պետք է քարոզել հավասար իրավունքներն ու հավասար հնարավորությունները՝ տղամարդկանց և կանանց»,- նշեց խմբագիրը։ Նա հիշեցրեց, որ միջազգային չափանիշների համաձայն՝ ամեն 105 աղջկան պիտի համապատասխանի 100 տղա. «Հայաստանում այդ հարաբերակցությունը 112-100 է՝ հօգուտ տղաների»։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ